ԼԼուսինե Մուրադյան

2024-ին ճանապարհային ցանցի բարելավմանը կհատկացվի պետբյուջեի ծախսերի 3.7 տոկոսը՝ 2020-ի 2.7 տոկոսի փոխարեն

2024-ին ճանապարհային ցանցի բարելավմանը կհատկացվի պետբյուջեի ծախսերի 3.7 տոկոսը՝ 2020-ի 2.7 տոկոսի փոխարեն

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որքանով են աճել պետական բյուջեի՝ ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված ծախսերը 2020-2024 թվականներին:

 

Ըստ այդմ՝ ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի զարգացմանը հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ, ինչը մոտ 15%-ով ավելի է, քան 2023 թվականի համար Կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 2.3 անգամ ավելի է, քան 2020 թվականինը։

 

2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավմանը կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 3.7%-ը՝ 2020 թվականի 2.7%-ի փոխարեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում