ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս

Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս, Կահիրեի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են նախագահ Աբդուլ Ֆաթահ Աս-Սիսին և Թուրքիայի դեսպան Սալիհ Մութլու Շենը, գրում են թուրքական և եգիպտոսյան լրատվամիջոցները:

Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և այլ պաշտոնյաներ։

ԶԼՄ-ներն այցը անվանել են պատմական, քանի որ այն նշանավորում է Կահիրեի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը։ Երկու երկրի միջև խնդիրները ծագել են Եգիպտոսում 2013 թվականի հեղաշրջումից հետո, երբ Էրդողանը դատապարտել է զինվորականների գործողությունները։

Հարաբերությունները սկսել են բարելավվել 2023 թվականի փետրվարին, երբ Աս-Սիսին երկրաշարժից հետո ցավակցություն է հայտնել Թուրքիային, իսկ Եգիպտոսի արտգործնախարարը՝ մեկնել աղետի գոտի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում