ՄՄարիամ Մխիթարյան

«Վայմարյան եռանկյունու» երկրների արտգործնախարարների հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ

«Վայմարյան եռանկյունու» երկրների արտգործնախարարների հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ

2024 թվականի փետրվարի 12-ին Լա Սել Սեն Կլուդում կայացել է «Վայմարյան եռանկյունու» (Weimar Triangle) երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը հաստատել են եռակողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իրենց վճռականությունը։

Արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածի հումանիտար վիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու այդ առիթով հայտարարել են.

«Մենք կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում