ԼԼիլիթ Ասատրյան

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բելգրադի միջազգային մրցաշարում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բելգրադի միջազգային մրցաշարում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։

Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք։ Մկրտչյանն առաջին տեղն էր զբաղեցրել՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Երվանդ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ն անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում