ԼԼուսինե Մուրադյան

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

Երևան քաղաքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպասվում է, 17-19-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում