ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ռիսկ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Նման հայտարարություն է  արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը: Նրա խոսքով՝ որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի  ռեսուրսներին և դեպի Կենտրոնական Ասիա հասանելիություն ստանալու համար: Սերդյուկովը նշել է, թե ԱՄՆ-ի ապակառուցողական գործունեությունը ՀԱՊԿ-ի անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է։

ՀԱՊԿ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը պահանջում է կազմակերպության ներուժի ավելացում, շեշտել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում