ԼԼուսինե Մուրադյան

Քերոբյանը ANDRITZ Hydro-ի փոխնախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Քերոբյանը ANDRITZ Hydro-ի փոխնախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։

 

Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակում տնտեսավարողները կարող են արդիականացնել իրենց արտադրական կարողությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում