ՎՎարդուհի Հարությունյան

Բաքուն հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունն «անհիմն» է որակել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ  սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը պատրվակներ է փնտրում:

Գերատեսչությունը նշել է, թե, իբր, ադրբեջանական կողմի գործողությունները միայն պատասխան են հայկական կողմի գործողություններին:

«Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին՝ խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում