Հանրայինի եթերում կկայանա «Սպիտակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան

Հանրայինի եթերում կկայանա «Սպիտակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 23:00, Հանրային հեռուստաընկերության եթերում կկայանա ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան: Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին: Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, որը, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի մասին` նա վերադառնում է հայրենիք` գտնելու ընտանիքի անդամներին:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Հերմինե Ստեփանյանն ու Լեռնիկ Հարությունյանը: Ֆիլմում նաև նկարահանվել են ֆրանսիացի դերասաններ Օլիվյե Պաժեսն ու Ժոզեֆին Ժապին, ով հայտնի է Մելանի Լորանի՝  «Սեզարի» ներկայացված «Ես շնչում եմ» ֆիլմով: Նկարահանումները իրականացվել են Մոսկվայում, Երևանում, Աշտարակում և Դիլիջանում: 

Սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է։ «Սպիտակ» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում