ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը աշխատում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի վեցշաբաթյա դադարի վերաբերյալ գործարքի շուրջ. Բայդեն

ԱՄՆ-ը աշխատում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի վեցշաբաթյա դադարի վերաբերյալ գործարքի շուրջ. Բայդեն

Միացյալ Նահանգները գործընկերների հետ աշխատում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև նոր գործարքի շուրջ, որը կներառի Գազայի հատվածում մարտերի վեցշաբաթյա դադար: Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բայդենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսրայելը չպետք է ռազմական գործողություններ իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ առանց այնտեղ ապրող պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու։

«Մենք չենք կարող մի կողմ քաշվել և թույլ տալ, որ դա շարունակվի»,- հայտարարել է Հորդանանի թագավորը, հավելել՝ «մեզ անհրաժեշտ է տևական զինադադար, այս պատերազմը պետք է ավարտվի»:

Ավելի վաղ Բայդենը զրուցել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ընդգծել՝ «ռազմական գործողությունը Ռաֆահում չպետք է ընթանա առանց վստահելի և իրագործելի ծրագրի՝ այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում