ԱԱրսեն Մկրտչյան

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում

Փետրվարի 14-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-14-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 14-ի գիշերը, 18-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում