ՄՄարո Թարվերդյան

Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող թեմաներ

Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ  կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող թեմաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում