ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Եղբայրության փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Եղբայրության փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

Փետրվարի 11-ին` ժամը 22։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Hyundai Sonata (վարորդ՝ Հ․ Մ․) և Honda Odyssey (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և Honda Odyssey մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Է․-ին և Ն․ Ս․-ին մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում