ԼԼիլիթ Ասատրյան

Ժաննա Անդրեասյանը հրապարակել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին աջակցության ծրագրերը

Ժաննա Անդրեասյանը հրապարակել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին աջակցության ծրագրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորվել են աջակցության հետևյալ ծրագրերը․ 

 

- բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է.

 

- բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է.

 

- այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։

 
Հայտ ներկայացնելու մանրամասներն՝ այստեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում