ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ կողմից Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն և քաղաքական կամք դեռևս չկա. Պեսկով

ԱՄՆ կողմից Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն և քաղաքական կամք դեռևս չկա. Պեսկով

ԱՄՆ իշխանությունները լավ գիտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հիմնական ուղերձները, սակայն նրանց կողմից բանակցելու ցանկություն և քաղաքական կամք դեռևս չկա՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

«ԱՄՆ իշխանությունները քաջատեղյակ են մեր դիրքորոշմանը, նրանք քաջատեղյակ են Պուտինի բոլոր հիմնական ուղերձներին»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի հարցազրույցը լրագրող Թակեր Կարլսոնին կօգնի՞ Մոսկվայի տեսակետը հասցնել Վաշինգտոնին:

Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ում պետք է ցանկություն ունենան բանակցությունների դուրս գալու համար:  «Նման ցանկություն ու դրա քաղաքական կամքը մենք առայժմ չենք արձանագրում»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում