ԳԳոհար Սարգսյան

Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք է եղել․ օգնության են հասել փրկարարները

Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք է եղել․ օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 9-ին` ժամը 15։31-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից առկա է օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Volvo մակնիշի ավտոցիստեռնի (մոտ 20 տոննա օկտան հեղուկ տեղափոխող) փականի հատվածից առկա է թույլ կաթիլային արտահոսք․ մոտակայքում կան կայանած բեռնատարներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ցիստեռնի մոտակայքում գտնվող բեռնատարները տեղափոխել անվտանգ տարածք և իրականացրել հեթապահություն. արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում