ԳԳոհար Սարգսյան

ԱՆ-ն մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

ԱՆ-ն մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ հանդիպմանն անդրադարձել է համատեղ իրականացվող բժշկական օգնության որակի բարելավման մարդկային ներուժի զարգացման, էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների իրականացման ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրով հանրապետության բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման և վերազինման ակտիվ փուլում պետության կողմից և միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերը համապատասխանեցնելու, ենթակառուցվածքների նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում