ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ «100-ը 100-ի դիմաց» սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ «100-ը 100-ի դիմաց» սկզբունքով

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են անցկացրել՝ յուրաքանչյուր կողմից տուն վերադարձնելով 100 զինծառայողի, հայտնում է Euronews-ը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ վերադարձած ուկրաինացիների մեծամասնությունը պաշտպանել է Մարիուպոլը և «Ազովստալ» մետալուրգիական գործարանը՝ հավելելով, որ մինչ օրս ռուսական գերությունից ազատվել է 3135 ուկրաինացի։

Ազատ արձակված ռուս զինվորականները տեղափոխվել են Մոսկվա՝ «բուժհաստատություններում բուժվելու և վերականգնվելու համար»։ Որպես միջնորդ կրկին հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Լրատվական գործակալությունը նշում է, որ փոխանակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում էր հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումներն Ուկրաինայի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում