ՄՄարո Թարվերդյան

Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. դեսպանը՝ Փաշինյանին

Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. դեսպանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետևողական զարգացման ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Աոկի Յուտական նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության ամրապնդման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում