ՔՔրիստինե Ոսկանյան

ՄԻՊ-ն ու Օկտավիան Բիվոլը նախանշել են համագործակցության հնարավոր ուղղությունները

ՄԻՊ-ն ու Օկտավիան Բիվոլը նախանշել են համագործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Հանդիպման ավարտին զրուցակիցները նախանշել են համագործակցության հնարավոր ուղղությունները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում