ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը  շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կհանդիպի նրան փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և, օգտվելով առիթից, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ պաշտոնավարման նոր ժամկետում։ Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ հանուն ԵԱՀԿ-ի ավելի ապահով և բարգավաճ տարածաշրջանի: Այս առումով, հուսով եմ, որ հնարավորություն կունենամ կրկին տեսնել Ձեզ Մյունխենի անվտանգության համաժողովում և անձամբ փոխանցել շնորհավորանքները»,- ասված է շնորհավորանքում։

Հելգա Մարիա Շմիդը հավելել է, որ հավատում է, որ «Ադրբեջանի և ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել առաջիկա ամիսներին»:

Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի է ունեցել արտահերթ նախագահի ընտրություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների ձայների 92,12%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում