ԼԼուսինե Մուրադյան

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ըստ այդ որոշումների՝ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին»,- նշվում է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում