Հայտնագործություններ. սինթեզատոր

Հայտնագործություններ. սինթեզատոր

Երաժշտության  պատմության  ամենահին երաժշտական գործիքը  համարվում է ֆլեյտան, որի նախատիպային ու պարզունակ տեսակը մարդուն զվարճացրել է դեռեւս  10 000 տարի առաջ: Իսկ ամենաերիտասարդ  գործիքներից է սինթեզատորը։ Այն ընդամենը 100 տարեկան է:  Նրա պատմությունը սկսվել է 19–րդ դարից, երբ 1876-ին ամերիկացի գյուտարար Էլայշա Գրեյը ստեղծեց 2 օկտավայից բաղկացած  դաշնամուրային ստեղնաշարով եւ ներկառուցված բարձրախոսներով «երաժշտական հեռագրասարքը»:

1897-ին գյուտարար Թադեուս Կահիլը ստեղծում է ժամանակակից սինթեզատորի նախատիպ առաջին էլեկտրոնային երաժշտական գործիքը եւ անվանում այն «հեռահարմոնիում»: Սարքը կշռում էր ոչ ավել, ոչ պակաս 200  տոննա եւ նախատեսված էր օգտագործել եկեղեցիներում թանկարժեք երգեհոնների փոխարեն:

Գործիքը մասայականություն չվայելեց, սակայն միայն ստեղծման փաստն ինքնին ապացուցեց, թե ինչպես է տեխնիկական առաջընթացը նպաստում  արվեստի զարգացմանը եւ ձեւավորում երաժշտական նոր ոճ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում