ՔՔրիստինե Ոսկանյան

Միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանվել է ավելի համապարփակ քննարկելու և կրկին ներկայացնելու նպատակով

Միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանվել է ավելի համապարփակ քննարկելու և կրկին ներկայացնելու նպատակով

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանվել է՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով: Այս մասին գրել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված՝ խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- գրել է Գրիգորյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում