ԳԳոհար Սարգսյան

Ալեքսանդր Պետրակովը՝ Ազգերի Լիգայի վիճակահանության մասին

Ալեքսանդր Պետրակովը՝ Ազգերի Լիգայի վիճակահանության մասին

Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։

Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է վիճակահանության արդյունքը․

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս, մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում