ՄՄարո Թարվերդյան

Կխստացվի վերահսկողությունը սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ. օրենսդրական նախաձեռնություն

Կխստացվի վերահսկողությունը սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ. օրենսդրական նախաձեռնություն

Հավանություն է տրվել ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացումներ՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմեր, ինչպես նաև սպանդանոցային գործունեության կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը։ Օրինագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը՝ այն է խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում