ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանում ներկայացրել են արտահերթ նախագահական ընտրության թարմացված արդյունքը

Ադրբեջանում ներկայացրել են արտահերթ նախագահական ընտրության թարմացված արդյունքը

Ադրբեջանում ներկայացրել են արտահերթ նախագահական ընտրության ձայների հաշվարկի թարմացված տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իլհամ Ալիևը քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակման արդյունքում ստացել է ձայների 92,05 տոկոսը:

Մյուս թեկնածուներից Զահիդ Օրուջը հավաքել է ձայների 2,19 %-ը, Ֆազիլ Մուստաֆան՝ 2 %-ը, Գուդրյաթ Հասանգուլիևը՝ 1,76 %-ը, Ռազի Նուրուլլաևը՝ 0,8 %-ը, Էլշադ Մուսաևը՝ 0,67 %-ը, Ֆուադ Ալիևը՝ 0,53 %-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս, ընդհանուր առմամբ քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում