ՔՔրիստինե Ոսկանյան

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի 2024 թ. առաջնություններում

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի 2024 թ. առաջնություններում

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի 2024 թ. առաջնություններում: Վիճակահանությունը տեղի է ունեցել Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում:

 

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

 

Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Մոնակոյի, Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կլինեն 2024 թվականի հուլիսի 23-28-ը Ալբանիայի Էլբասան քաղաքում:

 

Մ20 տարեկանների հավաքականը ընդգրկվել է B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 12-21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում:

 

Կանանց Մ16 տարեկանների հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները կլինեն 2024 թվականի հուլիսի 9-14-ը Ջիբրալթարում:

 

Կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ ընդգրկվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

 

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Նորվեգիայի, Ալբանիայի, Անդորրայի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 25-30-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում