ԳԳոհար Սարգսյան

Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր. օգնության են հասել փրկարարները

Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր. օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 7-ին` ժամը 19։35-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց): Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին (ծնված 1966 թ.) անհրաժեշտ է տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։

Փրկարարները քաղաքացուն Լեռնապար գյուղից ամենագնացով մոտ 4 կմ տեղափոխել են M3 ավտոճանապարհ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում