ՄՄարիամ Մխիթարյան

Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին

Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։ Այդ մասին չորեքշաբթի՝ փետրվարի 7-ին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ հարցազրույցը կհրապարակվի այն ժամանակ, երբ լրագրողն ինքը պատրաստ լինի դրան։

Զրույցը ձայնագրվել է երեքշաբթի՝ փետրվարի 6-ին։ The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնում է, որ հարցազրույցը, որը տևել է երկու ժամ, հավանաբար, կհրապարակվի փետրվարի 8-ին:

Պուտինի հետ հարցազրույցի հայտարարությունը Կարլսոնի X-ի միկրոբլոգում արդեն հավաքել է ավելի քան 70 միլիոն դիտում։ Սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը խոստացել է հրապարակումից հետո չարգելափակել զրույցի ձայնագրությունը։ Բացի X-ից, Կարլսոնը պատրաստվում է հարցազրույցը տեղադրել իր կայքում։

ԵՄ-ն կարող է քննարկել ամերիկացի լրագրողի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը ՌԴ նախագահի հետ հարցազրույցի համար, գրում է Newsweek-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում