Թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը Կիևի մերձակայքում սկսել է գործարանի կառուցումը, որտեղ կարտադրվեն Bayraktar TB2 կամ TB3 անօդաչու սարքերը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարին։
«Գործարանը կկառուցվի մոտ 12 ամսում, այնուհետև մենք կանցնենք ներքին սարքավորումներին ու կազմակերպչական կառուցվածքին», - ասել է Բայրաքթարը: Ըստ «Բայքարի» ղեկավարի, գործարանը նախատեսում է աշխատանքի ընդունել մինչև 500 մարդ և կկարողանա տարեկան արտադրել մինչև 120 անօդաչու թռչող սարք:
Baykar-ի գործադիր տնօրենին հարցրել են նաև գործարանի կառուցման անվտանգության մասին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական պատերազմի ֆոնին: Բայրաքթարը պատասխանել է, որ ծրագրերը «ամբողջությամբ առաջ են ընթանում», և «ոչինչ» չի կարող իրենց կանգնեցնել։










