Մարտի 13-ը բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Մարտի 13-ը բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Մարտի 13-ը հայ գրականության ամենաառեղծվածային ու խենթ կերպարի՝  Եղիշե Չարենցի  ծննդյան օրն է: Նրա անվան շուրջ հյուսված միստիկ պատմությունները շարունակում են մնալ մասնագիտական  օրակարգում ու ժողովրդի շուրթերին:

Եղիշեն ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:  Չարենց կեղծանունը պաշտոնապես նրա անվան կողքին է դրվել  1921-ին, երբ արդեն ճանաչված գրող էր:
Եղիշե Չարենցը բուռն կյան է ունեցել: Դա են վկայում նրա ստեղծագործությունները, նաև նրա կյանքի արկածները: Ազատատենչ և ռեալիստ բանաստեղծը ստալինյան դաժան ռեժիմի աչքի փուշն էր, բայց դա նրան չէր խանգարում ստեղծագործել այնպես, ինչպես ինքն էր ուզում: 

Չարենցը մահացավ  40 տարեկանում, բանտախցում:  Ու, չնայած, այդքան երիտասարդ տարիքին, գրականության մեջ թողեց իր անգերազանցելի դերն ու հետքը:  

Մանրամասները՝ տեանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում