ԼԼիլիթ Ասատրյան

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում. Նովակ

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում. Նովակ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է: Հունգարիայի նախագահի նստավայրում՝ Շանդոր պալատում, Հայաստանի նախագահը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ։

Հունգարիան մտադրություն ունի Երևանում հյուպատոսություն բացել, առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նովակը՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը անվանելով պատմական: Նաև հայտարարել է, որ Հունգարիան ցանկանում է, որ Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ, և իրենք կաջակցեն Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացում: Հունգարիայի նախագահը նաև դրական դինամիկա է նկատել հայ-հունգարական առևտրային հարաբերություններում:

Նախագահ Խաչատուրյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա ամառային հանգիստը անցկացնել Հունգարիայում: Հայաստանը և Հունգարիան մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում գործակցության հուշագիր են ստորագրել:

Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լաս-լո Կյովերի և Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում