ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ «Սան Հոլդինգ» ՍՊԸ-ի պահեստում. այրվել են պահեստամասեր

Հրդեհ «Սան Հոլդինգ» ՍՊԸ-ի պահեստում. այրվել են պահեստամասեր

Փետրվարի 6-ին՝ ժամը 10:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքում՝ «Սան Հոլդինգ» բեռնափոխադրումների ընկերության պահեստային տարածքում, հրդեհ է բռնկվել։

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի 5-րդ փակուղում՝ «Սան Հոլդինգ» ՍՊԸ-ի պահեստում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։42-ին, մարվել՝ 10։55-ին։ Այրվել են 50 քմ տարածքում կուտակած պահեստամասեր (20 քմ)։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում