ԳԳոհար Սարգսյան

Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ. ղեկավար կազմին հանձնարարականներ են տրվել

Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ. ղեկավար կազմին հանձնարարականներ են տրվել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները:

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգին, պատժախցերի, երկարատև, կարճատև տեսակցության սենյակների պահման պայմաններին, վերանորոգված գրադարանին, փաստաբան-վստահորդ տեսակապի ապահովման սենյակին, ինչպես նաև ՔԿՀ-ում առկա տեսահսկման սարքավորումներին ու դրանց աշխատանքին:

Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում պատշաճ և որակյալ շինարարական աշխատանքների կազմակերպումը։ Այս ուղղությամբ մի շարք հանձնարարականներ են տրվել:

Գրիգոր Մինասյանը ներկա է եղել նաև քրեակատարողական հիմնարկում կազմակերպված՝ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էին հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները:

Միջոցառմանը մասնակցել են նաև Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանների տնօրեններն ու այլ հյուրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում