ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Բալայանը Բրյուսելի քաղաքապետին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկա պայմաններն ու կարիքները

Դեսպան Բալայանը Բրյուսելի քաղաքապետին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկա պայմաններն ու կարիքները

Փետրվարի 5-ին Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսի հետ։ Ողջունելով դեսպան Բալայանին` քաղաքապետ Կլոսը գոհունակությամբ արձանագրել է բրյուսելահայ համայնքի օրինակելի ինտեգրման փաստը և Բրյուսելի զարգացման գործում իրենց ավանդը։

Զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև համատեղ մշակութային նախագծերի իրագործման հնարավորությունները։ Քաղաքապետի խնդրանքով` դեսպան Բալայանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման պատճառով բռնի տեղահանված հայերի ներկա պայմանները և կարիքները՝ շեշտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում