ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին առաջին անգամ հաստատել է Զալուժնիին պաշտոնից հեռացնելու իր մտադրությունը

Զելենսկին առաջին անգամ հաստատել է Զալուժնիին պաշտոնից հեռացնելու իր մտադրությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հաստատել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու իր մտադրությունը։

Այդ մասին նա հայտնել է իտալական Rai1 հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ դիտարկում է ոչ միայն Զալուժնիի, այլև այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության հարցը։

«Անհրաժեշտ է վերբեռնում և նոր սկիզբ: Երբ մենք խոսում ենք այս մասին, նկատի ունեմ ոչ միայն ռազմական ոլորտում, նաև պետական համակարգում մի շարք պաշտոնյաների փոխարինումը: Եթե ուզում ենք հաղթել, պետք է բոլորս շարժվենք նույն ուղղությամբ՝ համոզված լինելով հաղթանակում, չհուսահատվելով, չհանձնվելով, ունենալով ճիշտ դրական էներգիա»,- ասել է Զելենսկին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Ուկրաինան Սպիտակ տանը տեղյակ է պահել զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնանկության մասին: Նա միաժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնն այդ կադրային քաղաքականությանը չի միջամտում. «Դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է և Ուկրաինայի նախագահի՝ կադրային որոշումներ կայացնելու իրավունքը»,- ասել է Սալիվանը։

The Washington Post-ի տվյալով՝ ամերիկացի պաշտոնյաները չեն աջակցել այդ որոշմանը, սակայն չեն էլ առարկել դրան։

Իր հերթին NBC News-ը գրել է, թե Զալուժնիի հրաժարականի մասին լուրերը բացահայտում են Ուկրաինայի ղեկավարության պառակտումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում