ԳԳոհար Սարգսյան

Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում