ՄՄարո Թարվերդյան

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ավտոճանապարհները փակ են (բուք է) կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում