ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին այցելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Աշխատակազմի ղեկավարի կողմից ընդգծվել է պետական համակարգում տեղեկատվական և ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների, ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը:

Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և տնօրենի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական և հանրային հաղորդակցության ոլորտում իրականացված միջոցառումների և կատարված աշխատանքի մասին:

Ամփոփիչ հաշվետվության մեջ զեկուցվել են արարողակարգային և պաշտոնական լուսաբանումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նախագծերին, միջոցառումներին՝ այդ թվում պետական և միջազգային մակարդակի, հանրային իրազեկման նոր մեխանիզմների ներդրման ու փորձագիտական գործունեությանն առնչվող աշխատանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում