ԼԼիլիթ Ասատրյան

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը Հայաստանի արագ շախմատի առաջնությանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը Հայաստանի արագ շախմատի առաջնությանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

 

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր:

 

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Մանուէլը իրավունք ստացավ մասնակցելու աշխահի արագ շախմատի առաջնությանը։

 

Փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

 

Վահե Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:

 

Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Աշոտ Նադանյանը:

 

Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Խաչատրյանը:

 

Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Վահե Սուքիասյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում