ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Բայրամով

ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհել է, որ ԵՄ երկրները Հայաստանին ռազմական օգնություն են տրամադրելու և «զգուշացրել» Միությանը:

Ուրբաթ նա հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը ԵՄ-ի և անդամ պետությունների հուսալի գործընկերն է, և մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումն ու անարդար մոտեցման դրսևորումը չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու նախաձեռնությունը չի նպաստում երկխոսությանը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝  նախարարն ասել է. «30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու իրական պայմաններ են ձևավորվել, սակայն ցանկացած պատրվակով ԵՄ-ի և նրա որոշ անդամների կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում