ԳԳոհար Սարգսյան

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ՝

2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- նշված է հայտարարության մեջ:

Արտահերթ նիստի օրակարգում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու հարցն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում