ԳԳոհար Սարգսյան

Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Փետրվարի 1-ին` ժամը 17։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկն ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (մասնավոր) երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ) հեռացրել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից։

Վնասվել է ավտոմեքենայի ծածկը և բեռնախցիկի հատվածը. տուժածներ չկան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում