ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ Կիևի համար 50 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագրի կապակցությամբ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ Կիևի համար 50 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագրի կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրամիության առաջնորդներին՝ 2024-2027 թթ. Ուկրաինայի համար 50 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագիր հիմնելու համար:

«Շատ կարևոր է, որ որոշումն ընդունվել է բոլոր 27 ղեկավարների կողմից, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց ԵՄ-ի ուժեղ միասնականությունը: Ուկրաինային ԵՄ-ի շարունակական ֆինանսական աջակցությունը կամրապնդի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչը ոչ պակաս կարևոր է, քան ռազմական օգնությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ճնշումը»,- գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում