ԼԼուսինե Մուրադյան

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» լրամշակված օրենսդրական փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Առաջարկվում է օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված` վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով, քանի որ նշված ժամանակահատվածն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և անձնային որակների ձևավորման համար:

Կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական էր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը կքննարկվի փետրվարի 5-ին: Նախագիծը հեղինակել է Կառավարությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հայտնել է, որ Կառավարության հեղինակած ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչև երկու ամսով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում