ՄՄարիամ Մխիթարյան

Էկվադորը որոշել է հին ռուսական տեխնիկան փոխանցել ԱՄՆ-ին՝ չնայած Ռուսաստանի բացասական դիրքորոշմանը

Էկվադորը որոշել է հին ռուսական տեխնիկան փոխանցել ԱՄՆ-ին՝ չնայած Ռուսաստանի բացասական դիրքորոշմանը

Հունվարի սկզբին նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է, որ Էկվադորը ռուսական և ուկրաինական հին սարքավորումները կփոխանցի ԱՄՆ-ին՝ ընդհանուր 200 միլիոն դոլար արժողությամբ նոր սարքավորումների դիմաց։ Մոսկվայի բողոքը չի ազդել այդ որոշման վրա:

Նախագահ Նոբոան պարզաբանել է, որ ուղարկվող ռազմական տեխնիկան մետաղի ջարդոն է, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները վկայակոչում են, որ դա ռազմական տեխնիկա է:

Էկվադորում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Սպրինչանը հայտարարել է, որ Մոսկվան այս գործողությունը կընկալի որպես ոչ բարեկամական քայլ։ Տեխնիկայի առաքումը նա անվանել է ներդրում ուկրաինական հակամարտությունում՝ մատնանշելով Էկվադորի դիրքորոշման հակասությունը, որն իրեն չեզոք կողմ է ներկայացնում ուկրաինական ճգնաժամի հարցում:

Հունվարի 19-ին ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը հայտարարել է, որ Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան և ևս վեց երկիր դեռևս ռուսական զենք ունեն։  Ըստ նրա՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են դրանք փոխանակել ամերիկյանով, եթե Լատինական Ամերիկայի երկրներն օգնեն Ուկրաինային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում