ՎՎարդուհի Հարությունյան

Ֆրանսիայում ֆերմերները շարունակում են բողոքի զանգվածային ակցիաները

Ֆրանսիայում ֆերմերները շարունակում են բողոքի զանգվածային ակցիաները

Ֆրանսիայում ֆերմերները շարունակում են բողոքի զանգվածային ակցիաները: Նրանք տրակտորներով փակել են մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Փարիզի ճանապարհները, ցույցեր անցկացրել պետական կառույցների դիմաց։

Ֆերմերները, մասնավորապես, բողոքում են, որ Ուկրաինայից էժան հացահատիկի և թռչնամսի ներկրման պատճառով մրցակցային անառողջ միջավայր է ստեղծվել: Նրանց մտահոգում են նաև գնաճը, կենսաթոշակային հարցերը, ԵՄ բնապահպանական դիրեկտիվները։

Ֆերմերները պնդում են, որ Եվրամիության «կանաչ քաղաքականությունը» «հարվածում է իրենց ֆինանսներին»:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը գյուղատնտեսական ոլորտի աջակցության նոր փաթեթ է պատրաստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում