ՎՎարդուհի Հարությունյան

Պակիստանի նախկին վարչապետը և արտգործնախարարը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետը և արտգործնախարարը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման

Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին և կուսակցության փոխնախագահ, արտաքին գործերի նախկին նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին պետական գաղտնիքի հրապարակման հետ կապված գործով դատապարտել է 10 տարվա ազատազրկման:

Այժմ երկրի Գերագույն դատարանը կարող է «Շարժում հանուն արդարության» կուսակցությունը հայտարարել արգելված կազմակերպություն: Դրա համար հիմք կհանդիսանա Պակիստանի ընտրական հանձնաժողովի հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը ստացել է արգելված միջոցներ և մի շարք իրավախախտումներ է կատարել:

Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին: Նա աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թ. Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում