ԱԱրսեն Մկրտչյան

Այս տարի նախատեսվում է վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը. Ավինյանը հանդիպել է կառուցապատողներին

Այս տարի նախատեսվում է վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը. Ավինյանը հանդիպել է կառուցապատողներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Այդ մասին քաղաքապետը գրել է Ֆեյսբուքում։

«Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների
երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ,
որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն
չպատճառի երևանցիներին:

Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային
այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի
գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը»,- ընդգծել է քաղաքապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում